ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 2-րդ եռամսյակի արդյունքները
06.07.2017 | 13:02
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

2017թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (398), ՎՏԲ-Հայաստան Բանկ (255) եւ Կոնվերս Բանկ (141):
Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 362 հիշատակում, թերթերում առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 59 հիշատակում: Հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է Արարատբանկը՝ 14 ռեպորտաժ:
Դրական հիշատակումների թվով առաջատար է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 247 հիշատակում, երկրորդը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 198 հիշատակում, երրորդն այս ցուցանիշով Կոնվերս բանկն է՝ 99 հիշատակում:
Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 78%, 198 դրական հիշատակում 255-ից: Երկրորդն այս ցուցանիշով Արդշինբանկն է՝ 76%, 78 դրական հիշատակում 103-ից, երրորդը Կոնվերս բանկն է՝ 70%, 99 դրական հիշատակում 141-ից:
Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:
Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:
Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 32 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):
Ընդհանուր առմամբ, MaxMonitor -ը դիտարկում է 127 հայկական կայքեր:
Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 1-ին եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
06.04.2025 | 22:30 Հոդվածներ
Visa-ի ու Mastercard-ի լուսաբանումը Հայաստանում 2025թ. I եռամսյակում
04.04.2025 | 17:24 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: