ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակի արդյունքները

12.04.2016 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Banks.am կայքը, հիմվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, այսուհետ եռամսյակը մեկ կներկայացնի «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» համառոտ հաշվետվությունը:

Այսպես, 2016թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ (225), Ամերիաբանկ (193) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (174):



Կայքերում եւ թերթերում հիշատակումների թվով առաջատարը եւս ՎՏԲ-Հայաստան Բանկն է`180 հիշատակում կայքերում եւ 40՝ թերթերում: Հեռուստատեսությամբ առաջատար է Ամերիաբանկը` 21 հեռուստառեպորտաժ:

Ամերիաբանկը առաջատար է նաեւ դրական հիշատակումների թվով: Երկրորդն այս ցուցանիշով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, երրորդը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Մեդիամաքսը  ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009 թ., անցած տարվա կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը,  բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ  եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 28 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):   

Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է ավելի քան 100 հայկական կայքեր:

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

Դիտում՝ 49817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW