ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի(ՎԶԵԲ) Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի եւ Կովկասյան երկրների նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժին:ԿԲ հասարակության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ բազմամյա գործունեության արդյունքները՝ նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից ի վեր այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացվելով տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ այնպիսի ճյուղերում, ինչպիսին են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ եւ բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը եւ, իհարկե, ֆինանսական ոլորտը:ԿԲ նախագահն առանձնացրել է ՎԶԵԲ-ի դերը կապիտալի շուկայի զարգացման գործում ցուցաբերված աջակցության համար եւ հույս հայտնել, որ ապագայում էլ ՎԶԵԲ-ը աջակից կլինի Հայաստանում ֆինանսական հատվածի եւ տնտեսության զարգացմանն ուղղված գործիքների ներդրման գործում:Ֆրանսիս Մալիժին պատրաստակամություն է հայտնել խորացնել Հայաստանում ՎԶԵԲ հետագա ծրագրերը: Նա բարձր է գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը եւ ողջունել ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: ՎԶԵԲ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի եւ Կովկասյան երկրների գլխավոր տնօրենը նաեւ ներկայացրել է ՎԶԵԲ Հայաստանի ռազմավարությունը եւ գերակա ուղղությունները:Պարոն Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, եւ նշել, որ ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է շարունակել երկկողմ կառուցողական համագործակցությունը: Tweet Դիտում՝ 1635