«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը

20.06.2014 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ «ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին»:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իր գործունեության առաջին իսկ օրվանից իր առջեւ նպատակ է դրել, ներգրավվելով հանրապետության լավագույն մասնագետներին եւ համաշխարհային շուկայում առկա արդի տեղեկատվական տեխնոլոգիաները, կառուցել էլեկտրոնային համակարգ, որը մաքսիմալ ավտոմատացված կերպով կսպասարկի Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը:

Համաձայն 2013թ. ապրիլի 4-ի Երեւան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի, ընկերությունը պարտավոր էր իրականացնել Երեւան քաղաքի ավագանու կողմից սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում եւ հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի եւ շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում:  

Նշված գործառույթների իրականացման համար 2013-2014թթ. ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իրականացրել է հսկայածավալ ներդրումներ, ինչը հստակ կարելի է տեսնել ընկերության հաշվետվությններում եւ զեկույցներում:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժանանակշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը,  բազմաթիվ քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ն ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում եւ ամբիոններում հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող կարծիքները եւ տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին: «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ եւ տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով»:

Դիտում՝ 2116
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW