Առէկսիմբանկը նախատեսում է ապահովել վարկային պորտֆելի աճ մինչեւ 98 մլրդ դրամ

11.04.2014 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Հեռանկարային զարգացման ծրագրի համաձայն, 2014թ. բանկը վարելու է պահպանողական, հավասարակշռված վարկային քաղաքականություն` վարկային պորտֆելը պահպանելով որակապես բարձր մակարդակի վրա եւ ապահովելով իրացվելիության բարձր մակարդակ:

Նախատեսվում է ֆիզիկական անձանց եւ փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկերի մասնաբաժնի ավելացում: Մինչեւ 2014թ. ավարտը բանկը ծրագրում է ապահովել վարկային պորտֆելի աճ մինչեւ 98 մլրդ դրամ:

Նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման ծավալը հասցնել 80.5 մլրդ դրամի, ֆիզիկական անձանցը` 17.5 մլրդ դրամի: Պորտֆելի աճը նախատեսվում է ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղի շուկայի ռեսուրսների հաշվին:

2013թ. արդյունքներով բանկի հաճախորդներին տրամադրված վարկային եւ այլ փոխառությունները կազմել են շուրջ 92 մլրդ դրամ:  

Դիտում՝ 2574
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW