ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը

21.03.2014 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն ամբողջ ծավալով գնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հավելյալ թողարկված՝ 7 մլրդ դրամ արժողությամբ արժեթղթերը: Արդյունքում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմել է 20,8 մլրդ  դրամ:

«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ մասնաբաժինը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կապիտալում մնացել է անփոփոխ` 100%:

«Կապիտալիզացիայի մակարդակի բարձրացումը կնպաստի բանկի աճի տեմպերի պահպանմանը եւ վարկային պորտֆելի ծավալների ավելացմանը, ինչպես նաեւ մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը»,- նշված է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ցուցաբերում է կայուն աճ: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, բանկի ակտիվները հասել են 303.6 մլրդ դրամի, ինչը 90.5 մլրդ դրամով ավել է 2012թ. արդյունքներից»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Բանկի կանոնադրական կապիտալի ավելացումը թույլ կտա պահպանել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերած աճի տեմպերը եւ Հայաստանի բանկային հատվածում զբաղեցնել առաջատար դիրքեր ոչ միայն ակտիվ գործարքների ծավալով, այլեւ սեփական կապիտալի չափով: Այժմ մշակվում է ՎՏԲ խմբի զարգացման նոր ռազմավարություն, որը կորոշի դուստր բանկերի, այդ թվում նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման հետագա ծրագրերը»,- իր հերթին նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ ԲԲԸ ավագ փոխնախագահ, դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Յակունինը:

Դիտում՝ 3327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW