ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ժամանակակից լուծումներով եւ հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված Գյումրիի «Թիվ 57», «Թիվ 58» եւ Հրազդանի «Թիվ 76» մասնաճյուղերը: «Մասնաճյուղերում ստեղծված են հարմարավետ պայմաններ բանկի հաճախորդների ու այցելուների սպասարկման համար: Բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաեւ միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Մասնաճյուղերը կսպասարկեն հաճախորդներին մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները», - նշված է բանկի հաղորդագրության մեջ:2014թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է վերագործարկել եւս մի քանի մասնաճյուղեր, ինչպես նաեւ բացել երկու նոր մասնաճյուղ Երեւանում եւ Արմավիրի մարզում: Tweet Դիտում՝ 4459