Հաստատվել է հիմնանորոգման կարիք ունեցող 300 կրթական օբյեկտների ցանկը

13.01.2014 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը հաստատել է առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեցող մոտ 300 կրթական օբյեկտների ցանկը:

Այս մասին KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակության հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Ներկայացնելով Հայաստանում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը՝ նախարարն ընդգծել է,  որ ներկայումս կառավարության առաջնահերթություններից է կրթական օբյեկտների էներգաարդյունավետության բարձրացումը:

Նախարարի խոսքերով , կրթական օբյեկտների հիմնանորոգման հարցում որդեգրվել է համալիր մոտեցման սկզբունքը` սեյսմազինվածության ուժեղացումից մինչեւ էներգաարդյունավետության բարձրացում:

“Ուրախալի է, որ KfW գերմանական բանկի գործակցության մտադրությունն այսօր նպատակաուղղվում է նաեւ մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերին”,- նշել է նախարարը:

KfW բանկի պատվիրակության ղեկավար  Յան Բլումը տեղեկացրել է, որ ներկայումս բանկը  մշակում է մեր երկրի հետ համագործակցության հետագա ուղղությունների ծրագիր, կարեւորելով Հայաստանում էներգետիկ ոլորտի` այդ թվում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

KfW բանկի պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել ծրագրերի կազմման ժամանակ առաջնորդվել կրթական օբյեկտների հիմնանորոգման համալիր մոտեցման  սկզբունքով:

Դիտում՝ 1721

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW