Երեւանում բացվել է «Արմպրոդէքսպո» ամենամյա ցուցահանդեսը

18.10.2013 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որի բացմանը ներկա է եղել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը :

Նա շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել արտադրատեսականին եւ ծառայություններ մատուցող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների եւ զարգացման հեռանկարների շուրջ:

Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են նաեւ ՀՀ բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:

Դիտում՝ 4304

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW