Մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը

11.09.2013 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում մեկնարկել է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որը կտեւի մինչ 2017 թ-ի մարտը:

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը` կենսաթոշակային նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ մարդկային եւ կառուցվածքային կարողությունների ձեւավորման եւ հզորացման գործում:  Հեռահար նպատակների թվում է ծերության ընթացքում մարդկանց եկամուտների ապահովման նպաստումը` միջազգային ստանդարտներին  համապատասխան եւ ֆինանսական կայուն համակարգի միջոցով:

«Սա ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում հերթական ծրագիրն է, որն ուղղված է մեր կարողությունների հզորացմանը, ինչը կնպաստի  վճարվող  թոշակների չափերի եւ մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, մինչի օրս առկա խնդիրների կարգավորմանը», - ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  

«Ծրագրի չորս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կներդնի 3 մլն 800 հազար դոլար` վերապատրաստելու նախարարության մասնագետներին եւ հզորացնելու նախարարության ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավվի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը», - նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարը Հիլլիարդը: Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում կհամագործակցեն ՀՀ կենտրոնական բանկի եւ Ֆինանսների նախարարութան հետ`ապահովել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը: «Կառավարությունը պետք է պատասխանատու լինի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ֆոնդի խելացի կառավարման համար», - նկատել է նա:

ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը հավելել է, որ «ծրագիրը կաջակցի նաեւ երկրի ռազմավարական քաղաքականությանը` ուղղված աղքատության նվազմանը եւ սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հզորացմանը»:

Դիտում՝ 1882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW