Երեւան: Մեդիամաքս: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Երեւանում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած եւ երթեւեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա):«Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի եւ տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթեւեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) եւ խոչընդոտում են երթեւեկության այլ մասնակիցների երթեւեկությանը:Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված է տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) դրամի չափով», - ասված էՃանապարհային ոստիկանության հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 1775