Առէկսիմբանկը առաջարկում է անվճար Visa Business քարտեր

21.08.2013 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը հրավիրում է առեւտրային կետեր ունեցող բանկի հաճախորդներին օգտվել հատուկ առաջարկից:

Եթե առեւտրային կետում տեղադրված են POS-տերմինալներ եւ եթե կետը վճարումներ է ընդունում Առէկսիմբանկի e-commerrce ծառայության միջոցով, բանկը կտրամադրի հաճախորդի կողմից նշված արժույթով մեկական միջազգային Visa Business վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի եւ չնվազող մնացորդի` առավելագույնը 2 տարի ժամկետով` ըստ հաճախորդի ցանկության:

Հավելյալ Visa Business վճարային քարտ ձեռք բերելու ցանկության դեպքում  այն կտրամադրվի արտոնյալ պայմաններով` 5 000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով եւ չնվազող մնացորդով` առավելագույնը 2 տարի ժամկետով: Բանկը նաեւ տրամադրում է վճարային քարտի անվճար միացում Տելեքարտ համակարգին:

Դիտում՝ 3632

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW