Facebook-ը փորձարկելու է մոբայլ-վճարումների հնարավորությունը. դա ենթադրում է օգտագործողների ֆինանսական տվյալների ավելացում իրենց անձնական տեղեկատվությանը, ինչը կհեշտացնի իրենց օնլայն գնումները:Facebook-ը նշում է, որ նոր հնարավորությունը չի ենթադրում վճարման պրոցեսինգի տեղափոխում հավելվածների ընթացիկ սերվիս-պրովայդերներից, գրում է BBC-ն:«Այս պրոդուկտը կօգնի մեզ փորձարկել, ինչպես ենք մենք կարող օգնել մեր գործընկերներին հեշտացնել իրենց առեւտրային գործարքները», - ասել է սոցցանցի մամուլի խոսնակ Թերա Ռանդալը, հավելելով, որ ընկերությունը շատ լավ հարաբերությունների մեջ է վճարումների օնլայն-պրոցեսինգի համաշխարհային առաջատար PayPal-ի հետ:«Այս քայլով Facebook-ը ցույց է տալիս, որ չի ուզում մնալ բրենդների առաջխաղացման հարթակ, այլեւ ցանկանում է դառնալ մի տեղ, ուր տեղի է ունենում էլեկտրոնային առեւտուրը»,- ասել է Frost & Sullivan խորհրդատվական ընկերության տնօրեն Մանոջ Մենոնը: Tweet Դիտում՝ 1797