Սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրի շրջանակներում անապահով ընտանիքներին տրամադրվող բնակարանների գործընթացն ամբողջությամբ պետք է վերահսկվի հասարակական կազմակերպությունների կողմից:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Այսօրվա նիստում կառավարությունը փոփոխություններ է մտցրել իր նախկին որոշման մեջ՝ կանոնակարգելով այս ոլորտը:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ ըստ փոփոխությունների կանոնակարգվում է սոցիալապես անապահով անձանց հաշվառման ընթացակարգն եւ այլ հարցերը: Նախարարը հիշեցրել է, որ այս ծրագրի հիմնական շահառումները մանկատան շրջանավարտներն են եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները:2003 թվականից ի վեր բնակության համար տարածք ունենալու իրավունքով հաշվառվել է 599 մանկատան շրջանավարտ եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխա, 235 անձ արդեն ստացել են բնակարաններ: Tweet Դիտում՝ 1237