Ըստ ՄԱԿ-ի կանխատեսման, 2100 թ. Հայաստանում կապրի 1.5 մլն մարդ

11.07.2013 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր իշխանություններին կոչ է արել լուրջ ուշադրություն դարձնել ազգագրական քաղաքականությանը եւ խթանել ծնելիության աճը:

Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ Հայաստանի բնակաչության թվաքանակը ներկայումս  կազմում է 2,5-2,7 մլն:

«Մենք գտնվումն ենք նվազող ազգերի ցուցակում եւ, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2100 թ-ին Հայաստանը կունենա 1,5 մլն, լավագույն դեպքում` 1 մլն 750 հազ. բնակիչ, որոնք պարտադիր չէ, որ հայ լինեն»,- նշել է Ադիբեկյանը:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, սակայն,  կարծում է, որ «մինչեւ չլուծվեն քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական ու սոցիալական խնդիրները, ազգաբնակչության աճի հետ կապված որեւէ խնդրի լուծումն անհնար է»:

Ռուբեն Եգանյանի փոխանցմամբ,  «ծնելիության գումարային գործակիցը մեզանում տատանվում է  1,4-1,5-ի սահմաններում, եւ սերունդը վերարտադրվում է մոտ 70%-ով: Վերջին տարիներին ծնելության թիվը կրկին նվազել է, քանի որ վերարտադրողական տարիք է մտել 90-ականների սերունդը, որը համեմատաբար սակավաթիվ է»:

Անդրադառնալով ամուսնության տարիքին` Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ հարսնացուները «ծերացել» են 4-5 տարով, փեսացուները` 6, իսկ Ռուբեն Եգանյանը հավելել, որ դա համաշխարհային միտում է, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաեւ ծնելության թվի վրա:

Դիտում՝ 5266
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW