Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր հերքել է Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված 700 մլրդ դրամի անարդյունավետ ծախսերը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է, որ «մենք 700 մլրդ դրամի պետական գնումներ չունենք»:Դավիթ Սարգսյանի խոսքով, այս տարվա սկզբին կազմված գնումների պլանը կազմում է 262 մլրդ դրամ, այլ ծախսեր գումարած այն կազմում է 445 մլրդ դրամ, որոնցից 130 մլրդ-ը դպրոցների ուսուցիչների եւ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերն են: Tweet Դիտում՝ 3021