Ֆիննախարարությունն ավելի լավատես է

23.05.2013 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումներով, այս տարի գյուղատնտեսության աճը կկազմի շուրջ 4,5%՝ հաշվի առնելով անգամ Արմավիրում տեղի ունեցած կարկուտից վնասները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով կառավարության եզրակացությունը Կենտրոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ:

Նախարարն ասել է, որ կառավարությունն ունի մի շարք նկատառումներ ներկայացված ծրագրի վերաբերյալ: Առաջինը վերաբերում է գյուղատնտեսության աճին: Ծրագրում նշվում է, որ այն այս տարի կկազմի 2-4%, մինչդեռ ֆինանսների նախարարության գնահատականով այն կկազմի շուրջ 4,5%:

Ըստ ԿԲ ծրագրի, 2013 թ-ին տնտեսական աճը կձեւավորվի 4,7-5,7%-ի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով 5-6%-ի շրջանակներում: “Մեր կանխատեսումներով, տնտեսական աճը գնահատվում է մոտ մեկ տոկոսային կետով բարձր, եւ այդ պայմաններում իրական ՀՆԱ մակարդակը դեռեւս փոքր-ինչ ցածր է լինելու իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակից”,- ասել է Դավիթ Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել է, որ “մեզ համար արդիական թեմա է մնում շինարարության ոլորտը”, եւ եկել է ժամանակը խնդրի քննարկումներից անցնել կոնկրետ որոշումների ընդունման:

Դիտում՝ 1483
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW