Զարգացման Բանկի նոր վարկատեսակը կտրամադրվի նաեւ սկսնակ գործարարներին

19.04.2013 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար գործարկել է նոր վարկատեսակ` «Զարգացման վարկ»:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, վարկատեսակը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում կամ պատրաստվում են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Վարկերը տրամադրվում են մինչեւ 6 տարի ժամկետով` մինչեւ 6 ամիս մարման արտոնյալ ժամանակահատվածով, 16% տարեկան տոկոսադրույքով, մինչեւ 15 մլն դրամին համարժեք արտարժույթ գումարի չափով: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 2 օրվա ընթացքում, իսկ գումարը տրամադրվում է հաշված օրերի ընթացքում:

Վարկը տրամադրվում է նաեւ սկսնակ բիզնեսի համար, դիմում-հայտի ուսումնասիրության վճար եւ գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն չի պահանջվում:

«Զարգացման Բանկի վարկային ճկուն քաղաքականությունը կօգնի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բիզնեսի լավագույն ձեւով ֆինանսավորմանը եւ կառաջարկի վարկավորման առավել նախընտրելի տարբերակը»,- նշված է հաղորդագրությամ մեջ:



Դիտում՝ 2039

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW