Կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխություններին

24.01.2013 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է դյուրացնել փոխադրամիջոցների մասով գույքահարկի գանձումը։

Դրա շնորհիվ կապահովվի գույքահարկի ամբողջական գանձումն այն համայնքի բյուջե, որտեղ տվյալ ժամանակահատվածում առաջացել են գույքահարկի գծով չկատարված պարտավորությունները, կբարելավվի օրենքի կիրարկման ընթացակարգը։

Դիտում՝ 2962

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW