Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը Հայաստանում կկազմի 8,1 մլրդ կՎ/ժ` նախորդ տարվա 7,4 մլրդ կՎ/ժ-ի փոխարեն:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ներկայացնելով ոլորտի հարկային պարտավորությունների կատարման եւ տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությունը:Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2012 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է 5,9 մլրդ կՎ/ժ, աճը կազմել է շուրջ 8 տոկոս, էլեկտրաէներգիայի սպառումը ներքին շուկայում՝ 4,4 մլրդ, աճը՝ 8 տոկոս:Արտահանման ծավալների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 0,5 տոկոս:Հայաստան է ներկրվել 1,6 մլրդ խ/մ բնական գազ, աճը կազմել է 20,7 տոկոս, իրացվել է 1,532 մլրդ խ/մ, աճը կազմել է 18 տոկոս: Tweet Դիտում՝ 2082