Երեւան/Մեդիամաքս/. Վերջին երկու տարիների ընթացքում «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի նկատմամբ Արմավիա ընկերության կուտակած պարտքը կազմել է 93,7 մլն դրամ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է կենտրոնի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը:Ըստ նրա, յուրաքանչյուր թռիչքի դիմաց Արմավիան կենտրոնին պարտավոր է վճարել 33 հազար դրամ:«Վերջին շրջանում իրավիճակն այնպիսին է, որ Արմավիան ոչ մի հեռախոսազանգի չի պատասխանում», - ասել է նա:Խնդրի լուծմանը հասնելու համար կենտրոնի ղեկավարությունը ակնկալում է ՀՀ նախագահի միջամտությունը: «Դիմում ենք ՀՀ նախագահին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի այդ հակաազգային բանդայի դեմ», - նշել է Պավել Մանուկյանը:Արմավիայի չվճարած գումարների հետեւանքով «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնը 14 մլն դրամ պարտք է օդանավակայանին, ինչը կարող է հանգեցնել կենտրոնի փակմանը եւ բոլոր թռիչքների դադարեցմանը: Tweet Դիտում՝ 1936