Տարեվերջին արդյունաբերական արտադրանքի ծավալը կհատի 1,1 տրիլիոն դրամի սահմանը

31.10.2012 | 08:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 700 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 13% աճ:

Այս մասին այսօր հայտնել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «Տոսպ» ընկերություն սյցելության շրջանակում գործարարների հետ կայացած հանդիպման  ժամանակ:

Ինչպես Մեդիամաքս-ին  հայտնել են Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, Վազգեն Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ տարեվերջին արդյունաբերական արտադրանքի ծավալը կհատի 1,1 տրիլիոն դրամի սահմանը: «Սա Կառավարության մշակած արդյունաբերական քաղաքականության հետեւողական իրականացման արդյունք է»,- նկատել է միության նախագահը: 

Նրա փոխանցմամբ, էական աճ է արձանագրվել նաեւ կոնյակի արտահանման ուղղությամբ, որի ծավալն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 40 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաեւ դեղերի արտադրության եւ արտահանման բնագավառներում, համապատասխանաբար, 1,4 եւ 3,6%-ով: 

Այս ոլորտների հետագա զարգացման համար կարեւորվել է վերջիններիս արտադրանքի մուտքը հատկապես չինական հսկայական շուկա: Վազգեն Սաֆարյանը տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի անդամներն այցելել են Չինաստան՝ քննարկել հայկական կոնյակը չինական շուկա արտահանելու, ինչպես նաեւ դեղարտադրության  բնագավառում համատեղ ձեռնարկություններ ստեղծելուն առնչվող հարցեր:

«Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել արտադրողներին մտահագող հարցերն ու արդյունաբերության առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ բացահայտել այն կարեւ որ միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանի արդյունաբերական ներուժի ամբողջական իրացմանը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 1937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW