Ամերիաբանկն առաջարկում է չիպային քարտեր

18.09.2012 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը թողարկել եւ գործածության մեջ է դրել չիպային քարտեր` նոր,  յուրօրինակ դիզայնով: Չիպային քարտերն օժտված են հնարավոր առավելագույն անվտանգությամբ եւ հուսալիությամբ:

Եթե մագնիսական քարտերը Ամերիաբանկը թողարկում էր 2 տարի ժամկետով, ապա չիպային քարտերը թողարկում է 4 տարի ժամանակահատվածով: Բանկը մշակել է պարզեցված գործընթաց գործող մագնիսական քարտերը չիպային քարտերով փոխարինելու համար:

Բանկի կողմից տրամադրված վճարային քարտերի քանակը 31.08.12թ. դրությամբ  աճել է 49%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընթացիկ տարվա ութ ամսվա կտրվածքով քարտերով կատարված կանխիկ գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ աճել է 37%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, իսկ կատարված գործարքների քանակը` 45%-ով:

Ներկայումս Ամերիաբանկն ունի  ArCa, MasterCard, VISA վճարային քարտեր սպասարկող 88 բանկոմատ, որոնցից  66-ը տեղակայված են Երեւան քաղաքի տարածքում,  4-ը ԼՂՀ-ում, իսկ 18-ը` Հայաստանի մարզերում:

Ամերիաբանկն  ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ առեւտրի եւ սպասարկման կետերում POS տերմինալների տեղադրման ուղղությամբ: Ներկայումս Բանկի POS տերմինալների թիվը կազմում է 556:

Դիտում՝ 6931

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW