Բագրատ Ասատրյան. Պետք է հատուցում պահանջել Reuters-ից
24.08.2012 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն առաջարկել է պատասխանատվության ենթարկել Reuters գործակալությանը հայկական բանկերը վարկաբեկելու համար:
«Հայաստանի բանկային համակարգը հասուն եւ միջազգային ստանդարտներով կարգավորվող համակարգ է, եւ հայտարարությունները, թե հայկական բանկերը միջոց են Իրանի համար՝ շրջանցելու պատժամիջոցները, ուղղակի հերհյուրանք են: Այստեղ խոսքը մեր երկրի եւ տնտեսական միավորների հեղինակության մասին է: Պետք է անմիջապես պատասխանատվության ենթարկել նման հայտարարություններ տարածողներին եւ վնասի հատուցման խնդիր դնել»,- ասել է ԿԲ նախկին նախագահը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:
Հիշեցնենք, որ օրերս գործակալությունը հոդված էր հրապարակել, ըստ որի Իրանն օգտագործում է Հայաստանի բանկային համակարգը միջազգային պատժամիջոցներից խուսափելու համար:
ՀՀ Կենտրոնական բանկը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, ըստ որի հայկական բանկերը չունեն թղթակցային հաշիվներ իրանական ֆինանսական կազմակերպություններում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: