Սոցփաթեթի միջոցով հանգստի մեկնողները ծախսում են 60-65 հազ. դրամ

17.08.2012 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հանրային հատվածի աշխատակիցները, որոնք սոցփաթեթի միջոցներով նախընտրում են հանգստանալ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում, միջինում հատկացնում են այդ ծառայություններին 60-65 հազ. դրամ, այսօր ասել է ՌՈՒՄԵԱ տուրիստական գործակալության ղեկավար Ռուբեն Գրիգորյանը:

Նա ողջունել է սոցփաթեթի ներդրումը, նշելով, որ այն լուրջ խթան է ներքին տուրիզմի զարգացման համար:

«Հայկական տուրօպերատորների գրասենյակներում առաջին անգամ հերթեր են գոյանում, բազմաթիվ քաղաքացիներ ցանկանում են հանգստանալ Հայաստանում եւ Ղարաբաղում: Պահանջարկը բավարարելու համար շատ անգամ ստիպված ենք աշխատել մինչեւ գիշեր»,- ասել է Ռուբեն Գրիգորյանը, հավելելով, որ տուրօպերատորների եկամուտը սոցփաթեթի միջոցներով հանգստի մեկնողներից կազմում է հատկացված գումարների 5-10%-ը:

Նա նաեւ նշել է, որ ներքին զբոսաշրջային ուղղություններից առավել մեծ պահանջարկ է վայելում Ջերմուկը:

Հիշեցնենք, որ սոցփաթեթի շրջանակներում հանրային հատվածի աշխատակիցներին տարեկան հատկացվող 132 հազ. դրամից առնվազն 52 000-ը պետք է պարտադիր ուղղվի առողջության ապահովագրությանը, իսկ մնացած 80 000-ը կարող է հատկացվել հիփոթեքային վարկի կամ ուսման վճարի մարմանը, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում հանգստի կազմակերպմանը:

Դիտում՝ 2869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW