Անելիք Բանկը զեղչային ցանց է ներդրել իր քարտապանների համար

03.07.2012 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը իր քարտապանների համար ներդրել է զեղչային ցանց, որը, բանկի հավաստմամբ, Հայաստանում ամենամեծն է եւ ընդգրկում է ավելի քան 400 խանութ եւ սպասարկման կետ:

Բանկի քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու այնտեղ մինչեւ 50% զեղչերից, ինչպես նաեւ ստանալ մինչեւ 20% հավելյալ զեղչեր գործող զեղչերին, հայտնել են բանկում:

«Բացի այն, որ սա ամենամեծ զեղչային ցանցն է Հայաստանում, այն առանձնանում է նաեւ իր տարածքային լայն ընդգրկմամբ` ներառելով Հայաստանի տարբեր մարզերի մի քանի տասնյակ խանութներ եւ սպասարկման կետեր: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր զեղչային ցանցը եւ նպատակ ունենք մինչեւ տարեվերջ այն հասցնել ավելի քան 500 խանութի եւ սպասարկման կետի»,- նշել է բանկի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 3556
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW