ԴԱՀԿ-ն առգրավել եւ դադարեցրել է «Ալեքս Գրիգ» ընկերության մի շարք օղիների արտադրությունն ու իրացումը

22.06.2012 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:  ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության /ԴԱՀԿ/ կողմից կատարողական թերթի պահանջով այսօր առգրավվել են «Ալեքս Գրիգ» ընկերության Երեւանի Շրջանային 102/3 հասցեում գտնվող  մի շարք ապրանքային նշանների օղիներ:

Ըստ ԴԱՀԿ մամուլի ծառայության, առգրավվել են «Խլոպցի», «Ռուսկի բրիլիանտ», «Ուկրաինկա» օղիներ եւ նույնանուն ապրանքանիշերի պիտակներ, խցաններ, ինչպես նաեւ դադարեցվել է հիշյալ օղիների արտադրությունը:

Դիտում՝ 2173

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW