2011-ին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 4.6%

03.04.2012 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2011 թ-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 3 տրլն 817 մլրդ 310.4 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4.6%-ով, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է $3135:

2001-ի IV եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով եւ կազմել 1 տրլն  216 մլրդ 82,2 մլն դրամ, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հայաստանի տնտեսության աճի տեմպերը չորրորդ եռամսյակում դանդաղել են. 2011թ. հուլիս-սեպտեմբերին աճը կազմում էր 6.9%: 

ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսության տեսակարար կշիռը 2011թ. կազմել է 20,7%, արդյունաբերությանը (ներառյալ էներգետիկան)՝ 16%, շինարարությանը՝ 12,6%, առեւտրինն ու ծառայություններինը՝ 42.4%:

Դիտում՝ 2467

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW