ՀՀ-ին տրամադրվող ԱՄՀ վարկի 4-րդ չափաբաժինը կկազմի մոտ $ 60մլն

27.03.2012 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Արժույթի միջազգային հիմնադրամի(ԱՄՀ) Գործադիր խորհուրդը 2012թ. մայիսին քննության կառնի Հայաստանում ստուգումն ավարտելու մասին հարցը եւ հաստատման դեպքում կտրամադրի ԱՄՀ վարկի 4-րդ չափաբաժինը` մոտ $60 մլն:

Այս մասին այսօր հայտարարել է մարտի 14-27-ը “Երկարաձգվող վարկավորման” ծրագրի 4-րդ ամփոփիչ ստուգման նպատակով Երեւանում գտնվող ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Նրա խոսքերով, ԱՄՀ վարկի կեսը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական բանկի(ԿԲ) պահուստների ամրապնդմանը, իսկ մյուս կեսը` ֆինանսների նախարարությանը` որպես բյուջետային աջակցություն:

“Ենթադրվում է, որ 2011թ. Հայաստանի տնտեսությունն աճել է 4.4%-ով` պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտի աճով, սակայն թույլ արտաքին միջավայրի ֆոնի վրա աճի կանխատեսումը 2012-ի համար իջեցվել է մինչեւ 3.8%, ինչը ունեցած ներուժից եւ աճի հնարավոր ցուցանիշներից փոքր-ինչ ցածր է: Գնաճը փետրվարին կազմել է 4%-ից ցածր, ինչին օժանդակել է կայուն դրամավարկային միջավայրը, այսինքն` այն մնացել է ԿԲ կանխատեսումների շրջանակում”,- առաքելության այցն ամփոփել է Մարկ Հորթոնը:

Անդրադառնալով տարադրամի փոխարժեքի խնդիրներին, Մարկ Հորթոնը  նշել է, որ դժվարանում է հստակ ասել` դրամը գերարժեվորվել է, թե թերարժեվորվել: “Նման հարցերը նախընտրում ենք դիտարկել երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում”, - ասել է նա:

ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիլիերմո Տոլոսան էլ իր հերթին ասել է, որ Հայաստանում կցանկանար կոռուպցիայի կամ մենաշնորհների դեմ պայքարում առաջընթացը ավելի նկատելի լիներ:

“Հայաստանում գտնվելու 2 տարիների ընթացքում ոլորտում տարվող տեխնիկական զգալի աշխատանքների վկա եմ դարձել, ինչը հող է նախապատրաստում ապագայում դրական առաջընթացի համար: Թե կոնկրետ ե՞րբ կերեւա այդ առաջընթացը, ես չգիտեմ”,-ասել է նա:

Դիտում՝ 3382
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW