Երեւան/Մեդիամաքս/. ԱՊՊԱ-ի շահութաբերությունը ԻՆԳՈ Արմենիա-ում կազմում է ընդամենը 3-5%, այսօր ասել է ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանը:Նրա խոսքերով, ԱՊՊԱ-ի փոխհատուցումների մակարդակը տարեվերջին կարող է անցնել կրիտիկական շեմը: “Հոկտեմբերի վերջի դրությամբ հատուցումների մակարդակն արդեն շատ մոտ է կրիտիկական շեմին, եւ դա վախեցնում է”,- ասել է Արեւշատ Մելիքսեթյանը:Նա նշել է, որ առկա վիճակագրությունը, այնուամենայնիվ, դեռեւս բավարար չէ սակագները բարձրացնելու նկատառումով պատշաճ վերլուծություն անցկացնելու համար:ԻՆԳՈ Արմենիա-ի գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանն այս տարվա հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել էր, որ եթե 2012 թ-ին ԱՊՊԱ գծով շահույթը լինի զրոյական, ընկերությունը պահանջելու է բարձրացնել այս ապահովագրատեսակի սակագները:ԻՆԳՈ Արմենիա-ում ԱՊՊԱ-ի գծով երեք եռամսյակներում հավաքագրված վճարները կազմել են մոտ 2.2 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները հասնում են հավաքագրված գումարի 60-62%-ի: Կրիտիկական շեմ է համարվում 70%-ը:Ընկերությունում 2011թ. համար կնքվել էին շուրջ 67 000 ԱՊՊԱ եւ 8000 ԿԱՍԿՈ պայմանագրեր: Tweet Դիտում՝ 2226