Երեւան/Մեդիամաքս/. Իրանում $2,6 մլրդ-ի խարդախության մեղադրանքով 19 մարդ է ձերբակալվել: ԻԻՀ դատախազության ներկայացուցիչների խոսքերով, դա երկրի պատմության մեջ ամենախոշոր բանկային խարդախությունն է, փոխանցում է РБК-ն` վկայակոչելով Associated Press-ը: Իշխանությունների տվյալներով, խարդախները Իրանի խոշոր բանկերից մեկում վարկ ստանալու համար կեղծ փաստաթղթեր են օգտագործել ակտիվների հետագա գնման նպատակով: Ընդհանուր առմամբ հանցավոր խմբի գործողության ողջ ժամանակահատվածում խարդախների գործողություններից առնվազն 8 իրանական բանկեր են տուժել: Tweet Դիտում՝ 3888