Հայաստանյան բանկային համակարգը ավելի մոտ է միջազգային չափանիշներին, քան ռուսաստանյանը

20.07.2011 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանյան բանկային համակարգը իր համակարգման մակարդակով ավելի մոտ է արեւմտյան չափանիշներին, քան ռուսաստանյանը, այսօր ասել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի վերլուծական վարչության փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Մոսկվա-Երեւան տեսակամրջի ընթացքում Սերգեյ Գրիգորյանն ասել է, որ եթե Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշները Հայաստանում արդեն գործում են, ապա Ռուսաստանը նախատեսում է կիրառել դրանք միայն 2015-ից:

«Սա պատկերավոր օրինակ է, թե ինչպես է ավելի փոքր երկիրը հարմարվում նոր պայմաններին»,- նշել է Սերգեյ Գրիգորյանը:
Դիտում՝ 6966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW