Երեւան: Մեդիամաքս: «Հայ առեւտրային ցանցի» հիմնադիր խորհրդաժողովը մեկնարկել է այսօր Երեւանում` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Հայ-կանադական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, խորհրդաժողովն անց է կացվում Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի վարչապետը եւ էկոնոմիկայի նախարարը: Ինչպես նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայ առեւտրային ցանցի նպատակն է լինելու ձեւավորել աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական գործարար միավորումների ցանց, ներգրավել այդ ցանցում ծագումով հայ բազմաթիվ գործարարների եւ ստեղծել համագործակցության միասնական հարթակ` նպաստելով Հայաստանում եւ արտերկրում բիզնես-նախագծերի համատեղ իրականացմանը: Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշել է, որ գործողությունների տնտեսական միասնական հարթակի ստեղծումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-սփյուռք բիզնես-գործակցության զարգացմանը: Tweet Դիտում՝ 5776