2010թ. «Առէկսիմբանկի» վարկային պորտֆելն աճել է 140%-ով

25.03.2011 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի» վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ աճել է 140%-ով` կազմելով $135 մլն:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, կորպորատիվ վարկերի պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում աճել է 231.2%-ով` կազմելով $104 մլն; 25% աճ է արձանագրվել մանրածախ վարկավորման ոլորտում ($31,1 մլն):

Բանկում նշել են, որ վարկային պորտֆելի աճին զուգահեռ` 2010թ.նկատվել է խնդրահարույց պարտավորությունների տեսակարար կշռի նվազում` 1,95%-ից մինչեւ 1.13%:

2011թ. բանկը մտադիր է ապահովել վարկային պորտֆելի 50% աճ` այն հասցնելով $200 մլն-ի:

 

 

 

 

Դիտում՝ 6104

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW