ԵՄ-ն ՀՀ-ից սպասում է նոր բարեփոխումներ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցություններ սկսելու համար

16.03.2011 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ է արել ինտենսիվացնել բարեփոխումները առեւտրի ոլորտում: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Եվրոպական Հանձնաժողովի նախագահն այդ մասին ասել է մարտի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ հարաբերությունները զարգանում են: Մենք, մասնավորապես, գոհ ենք ապագա Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների շատ լավ առաջընթացից: Այդ հավակնոտ փաստաթուղթը մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի եւ Հայաստանը կմերձեցնի ԵՄ-ին: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրային գոտու մասին համաձայնագիրը կուժեղացնի ՀՀ տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին: Հաշվի առնելով դա` ես վարչապետ Սարգսյանին կոչ եմ արել ինտենսիվացնել բարեփոխումները առեւտրի ոլորտում: Մենք պետք է հետագա առաջընթաց տեսնենք ինստիտուցիոնալ ու վարչական կարողությունների ապահովման եւ կարգավորման մեխանիզմների մերձեցման ոլորտում մինչ ազատ առեւտրի գոտու մասին բանակցությունների մեկնարկը: Այդ հարցը վարչապետի հետ քննարկելուց հետո ես հասկանում եմ, որ մեր հայ ընկերները համարում են, որ այդ բարեփոխումներն առաջնահերթ են Հայաստանի համար: Դա բխում է Հայաստանի շահերից եւ կարեւոր է ավելի լավ գործարար ու ներդրումային մթնոլորտ ունենալու համար»,- ասել է Եվրոպական Հանձնաժողովի նախագահը:

Ժոզե Մանուել Բարոզուն ասել է, որ այդ համատեքստում կարեւոր է նաեւ Հայաստանի կողմից ԱՀԿ-ի առջեւ իր պարտավորությունների լիարժեք կատարումը:

Դիտում՝ 5767

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW