«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է ավելացնել վարկերի ընդհանուր պորտֆելը մինչեւ 73,5 մլրդ դրամ

15.02.2011 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է ավելացնել վարկերի ընդհանուր պորտֆելը մինչեւ 73,5 մլրդ դրամ:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, այդ թվում նաեւ 1 մլրդ դրամով (մինչեւ 3 մլրդ դրամ) կավելանա վճարային քարտերի միջոցով տրամադրվող վարկերի պորտֆելը:

2010թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ պորտֆելում վճարային քարտերի միջոցով տրամադրվող վարկերի մասնաբաժինը կազմել է 5% կամ 2 մլրդ դրամ: 2010թ. վերջի դրությամբ բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է շուրջ 50 մլրդ դրամ:

2010թ. ընթացքում բանկի կողմցի թողարկված վճարային քարտերի թիվն աճել է 30,6 %-ով` հասնելով 75 315-ի, իսկ բանկի քարտերի միջոցով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 45,75%-ով:

 

Դիտում՝ 6663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW