Հայաստանում գործող գնաճի զսպման մոդելն իրեն չի արդարացնում, կարծում է ՀՅԴ ներկայացուցիչը

24.01.2011 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Հայաստանում գործող` գնաճի զսպման մոդելն իրեն չի արդարացնում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ այդ խնդիրը կապված է ոչ միայն երկրի տնտեսական համակարգի եւ դրա զարգացման որակական գործընթացների, այլեւ տարվող պետական քաղաքականության հետ:

«Սահմանադրության համաձայն, ինֆլյացիայի զսպման համար պատասխանատվությունը պետք է դրվի Կենտրոնական բանկի վրա, սակայն այն ի վիճակի չէ տնտեսությունում անցկացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք կհանգեցնեն գների մակարդակի արդյունավետ կարգավորմանը»,- ասել է նա:

Արծվիկ Մինասյանի կարծիքով, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացումը պետք է կատարվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Ինչ վերաբերում է գազի սակագներին, ապա, խորհրդարանականի խոսքերով, Հայաստանի իշխանություններն ի վիճակի են զսպել դրանք` «միայն թե ցանկություն լինի»:

Դիտում՝ 6481

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW