«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի» միջազգային քարտերի թիվն աճել է 20%-ով

27.10.2010 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի» կողմից թողարկված միջազգային պլաստիկ քարտերի թիվն ավելացել է 20%-ով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, 2010 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում բանկի կողմից թողարկված վճարային քարտերի թիվն ավելացել է 20%-ով եւ կազմել 68 828: Նշված ժամանակահատվածում բանկի քարտերով իրականացված գործարքների ծավալն աճել է 76%-ով (18 788 մլն դրամ), որից կանխիկ գործարքները կազմել են 17 539 մլն դրամ:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի» ՓԲԸ բանկոմատների թիվը կազմել է 43:

2009 թվականին բանկն ավարտել է սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիան դեպի ռուսաստանյան “Գազպրոմբանկի” պրոցեսինգային կենտրոն:

Դիտում՝ 11102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW