«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» անցկացնում է նոր հաճախորդների ներգրավման ակցիա
21.04.2010 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբն» անցկացնում է նոր հաճախորդների ներգրավման «Եկեք լինենք հարեւաններ» ակցիան:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ակցիայի շրջանակներում բանկը Երեւանի փողոցներում բաժանում է տեղեկատվական թերթիկներ, տարածում է էլեկտրոնային հաղորդագրություններ եւ բացատրական աշխատանք է տանում բանկի կամ դրա երեւանյան մասնաճյուղերի հարեւանությամբ գտնվող կազմակերպություններում եւ բնակելի շենքերում:
« «Հարեւաններին» կառաջարկվի օգտվել բանկի` կոմունալ ծառայությունների հեռակա վճարման ծառայությունից, իսկ որպես բոնուս յուրաքանչյուր «հարեւան» նվեր կստանա կուտակային բոնուսային քարտ»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում` ավելացնելով, որ հետագայում բանկը նախատեսում է նման ակցիաներ կազմակերպել նաեւ իր ներկայության այլ քաղաքներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: