“Բանկերի միաձուլումը թելադրված է տնտեսությունում ստեղծված պայմաններով”

09.04.2010 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. առաջին եռամսյակի ավարտին «Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 129 մլրդ դրամ, պարտավորությունները` 99 մլրդ դրամ, կապիտալը` 30 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելը` 72 մլրդ դրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին հինգշաբթի օրը Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում հայտնել է «Ամերիաբանկի» զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքերով, «Կասկադ Բանկի» հետ միաձուլմանը զուգահեռ` այս տարի «Ամերիաբանկը» նախատեսում է ապահովել 20-30% աճ եւ միաձուլումից հետո զբաղեցնել «ՀՀ բանկային համակարգում առնվազն 3-րդ տեղը բոլոր հիմնական ցուցանիշներով»:

Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ բանկերի միաձուլման մասին որոշումը մասամբ թելադրված է տնտեսությունում ստեղծված պայմաններով, երբ Հայաստանը դուրս է գալիս ճգնաժամից, եւ տնտեսությունը խոշոր ներդրումային ծրագրերի կարիք ունի: 

«Ամերիաբանկի» զարգացման տնօրենն ասել է նաեւ, որ միաձուլումից հետո բանկը եզակի դիրք կզբաղեցնի ՀՀ բանկային համակարգում էներգետիկայի վարկավորման ոլորտում` հաշվի առնելով ինչպես «Ամերիաբանկի», այնպես էլ «Կասկադ Բանկի» կողմից այդ հատվածի վարկավորման երկկողմ փորձը:

«Ամերիաբանկն» ու «Կասկադ Բանկը» Երեւանում միաձուլման համաձայնագիր են ստորագրել մարտի 31-ին: Բանկերի միաձուլման գործընթացը «Ամերիաբանկ» ապրանքանիշի ներքո նախատեսվում է ավարտել այս տարի:

Դիտում՝ 17102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW