“Դաշնակցությունը” հոռետեսորեն է նայում 2010թ. ՀՀ տնտեսական հեռանկարներին

18.02.2010 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2010 թ-ին ՀՆԱ-ի 1-2 տոկոսանոց աճը Հայաստանը դուրս չի բերի ստեղծված տնտեսական իրավիճակից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ, “Դաշնակցություն” խմբակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը` մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների կանխատեսումները:

Նրա կարծիքով, 2009թ. տնտեսական անկումն այնքան խորն է եղել, որ որոշակի աճը չի նշանակում տնտեսության վերականգնման ավտոմատ սկիզբ:

Արա Նռանյանը կարծում է, որ 2010թ. Հայաստանում չի արձանագրվելու բնակչության եկամուտների ավելացում կամ արտասահմանից մասնավոր տրանսֆերտների ծավալի աճ, փոխարենը սպասվում է գազի գնի բարձրացում ու բարձր սղաճ:

Դիտում՝ 11837

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW