ՀՀ կառավարությունը հաստատել է 2010թ. պետբյուջեի վերջնական նախագիծը

03.12.2009 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է 2010թ. պետբյուջեի վերջնական նախագիծը:

Ինչպես կառավարության նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2010թ. պետբյուջեի եկամտային մասը կազմելու է 742 մլրդ դրամ` նախկինում ներկայացված 676 մլրդ դրամի փոխարեն:

Ծախսային մասը կազմելու է 935 մլրդ դրամ` նախկինում ԱԺ-ում ներկայացված 859 մլրդ դրամի փոխարեն:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ վերջնական տարբերակում 2010թ. պետբյուջեի դեֆիսիտը հաշվարկված է ՀՆԱ 6%-ի (193 մլրդ դրամ) սահմաններում:

Տիգրան Դավթյանը նշել է, որ պետբյուջեի վերանայված տարբերակը կառավարությանը թույլ կտա իրականացնել ֆինանսատնտեսական ճգնաժամի արագ հաղթահարմանն ուղղված ավելի լայն քայլեր:

 

Դիտում՝ 12701

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW