“Արցախբանկը” եւ “ԱՀԸ” իրականացնում են հիփոթեքային վարկավորման համատեղ ծրագիր

26.10.2009 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արցախբանկը” հայտարարել է “Ազգային հիփոթեքային ընկերություն” ("ԱՀԸ") ՈՒՎԿ-ի հետ համագործակցության մեկնարկի եւ հիփոթեքային վարկավորման նոր ծրագրի գործարկման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Արցախբանկի” մարքեթինգի բաժնում, երկկողմ համագործակցության ձեւաչափը նախատեսում է ՀՀ տարածքում բնակելի անշարժ գույքի ձեռք բերման եւ վերանորոգման համար հիփոթեքային վարկերի տրամադրում եւ դրանց վերաֆինանսավորում:

Հիփոթեքային վարկերը ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին տրամադրվում են ՀՀ դրամով, 10 տարի մարման ժամկետով, 20 մլն դրամ առավելագույն ծավալով, տարեկան 12-14% տոկոսադրույքով:

Դիտում՝ 14538

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW