«Կոնվերս բանկը» սկսել է պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը

18.03.2009 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մարտի 16-ից սկսել է իր անվանական միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը:

Մեկ պարտատոմսի դիմաց վճարվող արժեկտրոնի չափը կազմում է 787,1 դրամ (տվյալ արժեկտրոնի վճարման ենթակա ընդհանուր գումարը` 7.871.000): Մարտի 17-ի դրությամբ արդեն վճարվել է մոտ 7.866.277 դրամ, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում:

«Կոնվերս բանկը» իր անվանական, միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր անցած տարվա դեկտեմբերի 16-ին:

Տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է 300.000.000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ, մարման  ժամկետը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են եռամսյա¬կային հաճախականությամբ:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է  1.500.000.000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ` 50.000 (հիսուն հազար) հատ` յուրաքանչյուրը 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշերով:

 

Դիտում՝ 13551

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW