Մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը

09.07.2026 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։


Ինչպես նշել են բանկում, սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ եւ շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։ 

Աճուրդի մանրամասները՝

•    Ամսաթիվ եւ ժամ՝ 2026թ. հուլիսի 29, ժամը 16:10
•    Վայրը՝ ք. Երեւան, Արշակունյաց 5, 109 սենյակ
•    Մեկնարկային գինը՝ 12,335,086,876.5 ՀՀ դրամ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչեւ 2026թ. հուլիսի 22-ն է:

Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձեւաչափով․ հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։

Լրացուցիչ տեղեկություններին ու աճուրդի կազմակերպման պայմաններին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ azdarar.am-ի հրապարակային ծանուցումների բաժնում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 822

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW