2026թ.-ի ապրիլի 10-12-ը Յունիբանկը կմասնակցի Հայաստանի լիզինգային եւ ֆինանսական լուծումների ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ այցելուներին առաջարկելով շահավետ պայմաններ։ Բանկից հայտնել են, որ բիզնեսի ընդլայնման եւ արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան եւ սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով եւ մինչեւ 84 ամիս մարման ժամկետով։ Լիզինգի նախահաստատումն իրականացվելու է անմիջապես բանկի տաղավարում՝ ընդամենը 5 րոպեում։Լիզինգը վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանում՝ բիզնեսի համար դառնալով զարգացման հաջորդ փուլն ապահովող ճկուն եւ ժամանակակից գործիք: Յունիբանկի լիզինգային պորտֆելը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է:Լիզինգի միջոցով ընկերությունները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են առանց մեծ ներդրումների ձեռք բերել բժշկական սարքավորումներ, արտադրական եւ շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, արեւային վահանակներ եւ այլն։Leasing Expo 2026 ցուցահանդեսը կկայանա «Մերիդիան» կենտրոնում՝ համախմբելով ոլորտի առաջատար կազմակերպություններին: Tweet Դիտում՝ 5008