Ակբա Լիզինգ. Մեկնարկել է հայկական նոր պրեմիում դասի խմիչքների արտադրություն

06.10.2025 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Լիզինգ #«Շառլին» Istak Distillery
Հայաստանի արեւահամ խնձորով եւ ֆրանսիական տեխնոլոգիայով Istak Distillery ընկերությունը պատրաստում է  հայկական կալվադոսը՝ «Շառլին»։

Կաղնեփայտի տակառներում հնեցվող «Շառլին» Istak Distillery ընկերության արտադրության առաջնեկն է, որին հաջորդել են պրեմիում դասի օղիների ու ջիների արտադրությունը։ Խմիչքներն արդեն ներկայացված են տեղական շուկայում. շուտով կարտահանվեն եւ կներկայացվեն նաեւ Եվրոպայում։

Արտադրության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը համալրվել է արեւային պանելներով եւ շոգեկաթսայով։ 

«Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել արեւային պանելներ եւ շոգեկաթսա, որոնց միջոցով զարգացրել ենք ընդհանուր արտադրական գործընթացը։ Արեւային պանելներն ապահովում են ամբողջ ընկերության էլեկտրաէներգիան, իսկ շոգեկաթսան օգնում է արտադրական բուն գործընթացի կազմակերպմանը: Շոգեկաթսայի միջոցով ստացվում է գոլորշի, որը մասնակցում է թորման գործընթացին»,- նշել է Istak Distillery ընկերության ներկայացուցիչ Լուսինե Մուրադյանը։  

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 1425
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW