ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է դատական հայց ներկայացնել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի դեմ։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։«Ես մտածում եմ Փաուելի դեմ դատական հայց ներկայացնելու մասին՝ Դաշնային պահուստային համակարգի շենքերի կառուցման կառավարման գործում նրա կատարած սարսափելի, ոչ կոմպետենտ աշխատանքի համար»,- ասվում է գրառման մեջ։RBC-ի փոխանցմամբ՝ խոսքը գնում է ֆինանսական կարգավորիչի շենքային համալիրի վերանորոգման մասին, որը բյուջեին արժեցել է $3,1 միլիարդ, հուլիսի վերջին հաղորդել էր The New York Times-ը։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահը որոշել էր վիճել Փաուելի հետ՝ ապացուցելու համար, որ թանկարժեք նախագծում սխալներ են եղել։«3 միլիարդ մի աշխատանքի համար, որը պետք է արժենար $50 միլիոն։ Լավ չէ»,- գրել է Թրամփը։Փաուելը կառավարիչների խորհրդում աշխատում է 2012 թվականից, անդամները նշանակվում են 14 տարի ժամկետով: Նա պետք է թողնի պաշտոնը 2026 թվականի մայիսին, սակայն վերջին ամիսներին լուրեր են շրջանառվում, որ Փաուելը կարող է վաղաժամ հեռանալ:Սա պայմանավորված է Թրամփի դժգոհությամբ, որ Դաշնային պահուստային համակարգը չի գնում հիմնական տոկոսադրույքն իջեցնելու ճանապարհով: Հուլիսին կարգավորիչը այն պահպանեց 4.25-4.5%-ի վրա՝ հինգերորդ անգամ անընդմեջ: Օգոստոսի 12-ի իր հրապարակման մեջ ԱՄՆ նախագահը կոչ արեց Փաուելին անհապաղ իջեցնել տոկոսադրույքը:Bloomberg-ն ավելի վաղ գրել էր, որ Փաուելի փոխարեն Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում հանդես է գալիս խորհրդի մեկ այլ անդամ՝ Քրիստոֆեր Ուոլլերը: Նշվում է, որ Ուոլլերը դեմ էր քվեարկել հիմնական տոկոսադրույքը պահպանելու որոշմանը։Թեկնածուների շարքում Bloomberg-ը նշել էր նաեւ Ազգային տնտեսական խորհրդի նախագահ Քեւին Հասեթի եւ կարգավորիչ մարմնի նախկին աշխատակից Քեւին Ուորշի անունները։ Tweet Դիտում՝ 7782