Mastercard-ը Հայաստանում ամփոփել է եւս մեկ նշանակալի տարի՝ 2024-ը առանձնացնելով որպես կարեւոր փուլ նորարարական թվային տնտեսություն կառուցելու ճանապարհին: Անցյալ տարին շրջադարձային էր նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ՀՀ-ում թվային վճարումների լանդշաֆտը փոխակերպելու տեսանկյունից, ինչպես նաեւ խթանելու արժեքավոր համագործակցություններ՝ փոքր եւ միջին բիզնեսի հնարավորությունները ընդլայնելու եւ պրեմիում քարտապանների համար լրացուցիչ արժեքներ ստեղծելու նպատակով։«Mastercard-ի առաքելությունն է ստեղծել աշխարհ՝ առանց կանխիկի, որտեղ վճարումները ոչ միայն ավելի արագ եւ անվտանգ են, այլեւ՝ հասանելի, ապահով եւ առավել ընդգրկուն: 2024 թվականին մենք համագործակցել ենք բանկերի, ձեռնարկությունների եւ տարբեր այլ գործընկերների հետ, որպեսզի կամրջենք թվային անջրպետները՝ ստեղծելով աճի հնարավորություններ բոլորի համար: Մենք միասին կառուցում ենք առավելություններով եւ անգին փորձառնություններով լի աշխարհ մեր քարտապանների համար: Խորապես գնահատում ենք գործընկեր բանկերի ներդրումը մեր աճի ճանապարհին եւ նրանց համար ստեղծել ենք հատուկ մրցանակներ, որպեսզի ըստ արժանվույն ընդգծենք այն ահռելի աշխատանքը, որը միասին կատարեցինք 2024 թվականին», - նշել է Վրաստանում եւ Հայաստանում Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն:2024 թվականին Mastercard-ը զգալի առաջընթաց է գրանցել վճարային տեխնոլոգիաների առաջխաղացման գործում՝ հանդիսանալով FacePass կենսաչափական վճարային համակարգի անխափան ինտեգրման առաջատարը: Այս նորարարական լուծումը թույլ է տալիս սպառողներին նույնականացնել գործարքները դեմքի պարզ սքանավորման միջոցով՝ ապահովելով հարմարավետություն եւ անվտանգություն՝ միաժամանակ նոր չափանիշ սահմանելով վճարման ժամանակակից մեթոդների համար: Նման նախաձեռնությունները ընկերություններին հնարավորություն են տալիս առաջարկել պարզ եւ հարմար նորարական փորձառնություններ՝ միաժամանակ փոխգործակցության յուրաքանչյուր քայլում ապահովելով սպառողների տվյալների պաշտպանվածություն:2025-ի տեսլականըՇարունակելով այս դինամիկան՝ Mastercard-ը նախատեսում է 2025 թվականին գործարկել նոր նախագծեր, որոնք կխթանեն վճարային տեխնոլոգիաների նորարարությունը եւ էլ ավելի կամրապնդեն գլոբալ գործընկերությունները: Կենտրոնանալով զարգացող տեխնոլոգիաների, կայուն զարգացման եւ ֆինանսական ծառայությունների հասանելիության վրա՝ Mastercard-ը նպատակ ունի ձեւավորել ապագա, որտեղ անվտանգ, պարզ եւ փոխկապակցված վճարումները չափանիշ են բոլորի համար:«2024 թվականի տպավորիչ արդյունքները նշելով՝ մենք լավատեսությամբ ենք նայում առաջ: Սկսվում է նոր ուղի, եւ 2025 թվականը կբերի նոր հնարավորություններ նորարարությունների, համագործակցությունների եւ մեր քարտապանների եւ գործընկերների կյանքում երկարատեւ դրական ազդեցություն թողնելու համար»,- ասել է Դավիթ Զգուդաձեն:Mastercard-ի մասինMastercard-ը նպաստում է տնտեսությունների հզորացմանը եւ ընդլայնում հնարավորությունները աշխարհի ավելի քան 200 երկրում եւ տարածաշրջաններում: Հաճախորդների հետ միասին ընկերությունը կառուցում է կայուն տնտեսություն, որտեղ բոլորը կարող են բարգավաճել: Mastercard-ն առաջարկում եւ աջակցում է թվային վճարումների լայն ընտրանի՝ դարձնելով գործարքները անվտանգ, պարզ, խելացի եւ հասանելի: Ընկերության տեխնոլոգիաներն ու նորարարությունները, գործընկերությունները եւ ցանցերը համատեղում են եզակի պրոդուկտների եւ ծառայությունների համակցություն, որոնք օգնում են մարդկանց, բիզնեսներին եւ կառավարություններին բացահայտել եւ իրացնել իրենց ամբողջական ներուժը: Tweet Դիտում՝ 3227