Հայտնի են «Հարկային վարչարարություն եւ հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները

13.11.2023 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԲ #հարկ
Հայաստանում Համաշխարհային բանկը (ՀԲ) «Հարկային եւ մաքսային վարչարարության արդիականացման ծրագրի» (TAMP) շրջանակում իրականացրել է փոքր եւ միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողի շրջանում եւ ուսումնասիրել նրանց վերաբերմունքն իրականացվող հարկային օրենսդրության, վարչարարության եւ բարեփոխումների նկատմամբ:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հետազոտության համաձայն, ամենամեծ մոտիվացիան հարկ վճարողների վերաբերմունքն է հարկ վճարելու մշակույթի նկատմամբ:

«Որպես հարկերն ազնվորեն վճարելու շարժառիթ՝ հարցվածների 86,5%-ը նշել է ոչ թե վախը հետագա հարկային հսկողությունից, այլ ցանկությունը՝ որպես քաղաքացի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում։

Հարցումներից պարզվել է նաեւ, որ հարկ վճարողները տարբեր վերաբերմունք ունեն պետական եկամուտների ծախսման ուղղությունների նկատմամբ՝ առաջնային համարելով պաշտպանության, կրթության, առողջապահության ոլորտները:

Հատկանշական է, որ հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում հարկային մարմնի գործունեությունը եւ մատուցվող ծառայությունները: Հարցվածների ավելի քան 72%-ը գոհունակություն է հայտնել մինչ այժմ կատարված հարկային վարչարարության բարեփոխումների վերաբերյալ: Զեկույցի համաձայն, այնուամենայնիվ, որոշ ուղղություններ դեռեւս բարելավման կարիք ունեն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում:

Դիտում՝ 1541
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW